Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, մամուլի հրապարակումների, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, տեղեկատվական շտեմարանների վերլուծության և ամփոփման հիման վրա որոշում է պետական համակարգի ռիսկային ոլորտները կամ դրանց համապատասխան մասերը և դրանք ներկայացնում Հայաստանի Հանրապետության վարչապետին: Ուսումնասիրություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված հանձնարարագրերի հիման վրա:
Հաճախ տրվող հարցեր
ՀՀ պետական վերահսկողական ծառայության թափուր հաստիքներին կարող եք հետևել՝ այցելելով կայքի «Անձնակազմի կառավարում» բաժնի «Թափուր հաստիքներ» ենթաբաժինը:
Դիմումները կարող են ներկայացվել գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) կամ էլեկտրոնային (առցանց) եղանակով:
Գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) դիմում ներկայացնելու համար այցելեք «Հետադարձ կապ» բաժնի «Քաղաքացիների ընդունելության և դիմումների ներկայացման կարգ» ենթաբաժին և ծանոթացեք դիմումների գրավոր` թղթային եղանակով ընդունման կարգին: Գրավոր` թղթային (առձեռն կամ փոստով) դիմում ներկայացնելու դեպքում խնդրում ենք դիմումը պարտադիր կերպով ստորագրել, քանի որ չստորագրված դիմումները Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից չեն քննարկվում, ինչպես նաև դիմումը համապատասխանեցնել «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:
Էլեկտրոնային (առցանց) եղանակով դիմում ներկայացնելու համար այցելեք «Հետադարձ կապ» բաժնի «Դիմումների և հարցումների առցանց ընդունում» ենթաբաժին և ծանոթացեք դիմումների առցանց ընդունման կարգին:
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կանոնադրությանը կարող եք ծանոթանալ կայքի «Տեղեկատվական կենտրոն» բաժնից այցելելով «Իրավական ակտեր» ենթաբաժնի «ՊՎԾ Կանոնադրություն» ենթաբաժինը: ՀՀ պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը կարող եք նաև ներբեռնել և տպել մեր կայքից: