Տեղեկատվության տնօրինում և տրամադրում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից տնօրինվող տեղեկությունների վերաբերյալ տնօրինման ընթացակարգ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից տեղեկությունները տնօրինվում են ՀՀ Սահմանադրությամբ, «Պետական վերահսկողական ծառայության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքներով, ինչպես նաև ՀՀ Վարչապետի՝ «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» որոշմամբ նախատեսվող ընթացակարգերով։

Ցանկ            

Ծառայությունը տնօրինում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով,  ՀՀ Վարչապետի՝ «Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված իրավասությունների և գործառույթների շրջանակը ներառող, ինչպես նաև վերջիններիս հիման վրա ստացվող, մշակվող ու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով  պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունները։

Պարզաբանման պատասխանատու

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված տեղեկությունները պարզաբանելու իրավասություն ունեցող  անձի տվյալները․

Աննա Միքաելյան – Կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական

Հեռախոս (010) 31-31-09, press@supervision.am, info@supervision.am

Օգտակար հղումներ