Քաղաքացիների ընդունելության և դիմումների ներկայացման կարգ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր՝ առանց ժամային սահմանափակման (բացառությամբ ընդմիջման ժամերի):
Քաղաքացիները Պետական վերահսկողական ծառայություն հասցեագրվող դիմումներն ու բողոքները կարող են ուղարկել՝

  • էլեկտրոնային եղանակով՝ պարտադիր ստորագրված դիմումատուի կողմից (էլ․ հասցե՝ letters@supervision.am),
  • դիմումը ներբեռնելով կայքում (դիմումների առցանց ընդունում),
  • դիմումը ներբեռնելով կայքում (հանրագրերի միասնական հարթակ),
  • առձեռն՝ Ծառայության մուտքի մոտ տեղադրված հատուկ արկղում գցելու, ընդունելության ընթացքում՝ Բաժնի աշխատակիցներին հանձնելու միջոցով,
  • փոստով՝ Ծառայության հասցեին (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47) առաքելու միջոցով:

Քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի հետ կարող եք կապ հաստատել  letters@supervision.am էլեկտրոնային հասցեով կամ 
(010) 31-31-31 հեռախոսահամարով։

Ի գիտություն

Նամակը պետք է շարադրված լինի հայերեն, լինի ստորագրված` նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն: Վերոնշյալ տեղեկությունների բացակայության դեպքում նամակին ընթացք չի տրվում: