ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում քաղաքացիների ընդունելությունն իրականացվում է դիմումների և քաղաքացիների ընդունելության բաժնում յուրաքանչյուր աշխատանքային օր՝ առանց ժամային սահմանափակման (բացառությամբ ընդմիջման ժամերի):
Քաղաքացիները Պետական վերահսկողական ծառայություն հասցեագրվող դիմումներն ու բողոքները կարող են ուղարկել՝
- էլեկտրոնային եղանակով՝ պարտադիր ստորագրված դիմումատուի կողմից (էլ․ հասցե՝ letters@supervision.am),
- դիմումը ներբեռնելով կայքում (դիմումների առցանց ընդունում),
- դիմումը ներբեռնելով կայքում (հանրագրերի միասնական հարթակ),
- առձեռն՝ Ծառայության մուտքի մոտ տեղադրված հատուկ արկղում գցելու, ընդունելության ընթացքում՝ Բաժնի աշխատակիցներին հանձնելու միջոցով,
- փոստով՝ Ծառայության հասցեին (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47) առաքելու միջոցով:
Քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի հետ կարող եք կապ հաստատել letters@supervision.am էլեկտրոնային հասցեով կամ
(010) 31-31-31 հեռախոսահամարով։